Ռազմական 

Լևոն Մնացականյանը համանախագաներին ներկայացրել է առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը

analitik.am

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին,  Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը:

Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ:

Նույն շարքից