Քաղաքականություն 

Պատերազմի վտանգ միշտ էլ կա. Թևան Պողոսյան

analitik.am

Պատերազմի վտանգ միշտ էլ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Երևան ադրբեջանական պատմական տարածք և այն պետք է գրավել:

Ըստ Պողոսյանի, Բաքուն ցանկացած պահի կարող է սրել իրավիճակը: Սակայն դա ադրբեջանական կողմը կանի, միայն այն ժամանակ երբ մտածի, որ ինչ-որ առավելություն ունի: Իսկ ընտրությունները դրան չեն խանգարի:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը, ապա Պողոսյանի խոսքերով այդ մասին խոսվում է նաև ադրբեջանակն դասագրքերում:

Նույն շարքից