Քաղաքականություն 

ՀՅԴ-ն հայտարարում են, որ տարաձայնություններ միշտ եղել են, ՀՀԿ-ն՝ որ ընդհանուր հայտարարի են եկել

analitik.am

«Այս հարցը մենք բազմիցս քննարկել ենք մեր կոալիցիոն գործընկերների հետ, ովքեր 90-ականներից այս պնդումն անում են: Սա նրանց քաղաքական մոտեցումն է, որը մենք հարգում ենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի մասով Դաշնակցության տեսակետին և հայտարարություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը հայտարարեց, որ մինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցած 4+4+4 ձևաչափով բանակցությունների ժամանակ այն եզրակացությանն են եկել, որ այսօր գործող համակարգն  արդարացված է. «Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի: Իսկ ինչ վերաբերում է  դրան, որ նրանք կրկին պնդում են իրենց տեսակետը, ապա այդ մասով մենք դեռ քննարկումներ չենք կազմակերպել»:

Ռեյտինգային ընտրակարգը միանգամից հանելու մասով ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ այն վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Նրա խոսքերով, ամեն ինչ պետք է անել աստիճանաբար, ինչը և արվում է. «Ամեն ինչ պետք է արվի ներդաշնակ, որ փոփոխությունները ցնցումներ չբերեն: Եթե հիմա միանգամից հրաժարվենք ռեյտինգայինից, կարող ենք ունենալ մարզեր, որոնք ընդհանրապես ներկայացված չեն լինի Աժ-ում»:

 

Նույն շարքից