Տնտեսություն 

«Սիստեմա» ԲՖԿ-ն շարունակում է տնօրինել ՄՏՍ-ի բաժնեմասերի  50+ տոկոսը

analitik.am

2016-ի ապրիլին ՄՏՍ-ի տնօրենների կողմից հաստատված և մինչև 2019 գործող ՄՏՍ-ի բաժնեմասերի վաճառքի ծրագրի սահմաններում Sistema Finance S.A.-ն («Սիստեմա» ԲՖԿ-ի դուստր ձեռնարկություն)  վաճառել է 4712756 սովորական բաժնետոմսեր «ՄՏՍ»-ի դուստր   «Սթրիմ Դիջիտալ»  հասարակական բաժնետիրական ընկերությանը:

Գործարքի արժեքը կազմել է մոտ 1.36 մլրդ. ռուբլի: 2018-ին «ՄՏՍ»-ի կապիտալում «Սիստեմա» ԲՖԿ-ի ունեցած արդյունավետ բաժինը չի փոխվել, այն կազմում է  50.004%:

«Մոբիլային տելեհամակարգեր» ՀԲԸ-ն (ՄՏՍ, ՀՎՀ 7740000076) դուստր ձեռնարկությունների հետ միասին սպասարկում է մոտ  100 մլն բաժանորդ՝ ՌԴ-ում, Հայաստանում, Բելառուսում, ՈՒկրաինայում, Թուրքմենստանում:

ՄՏՍ-ի կանոնադրական կապիտալը կազմում է  199.84 մլն. ռուբլի:
ՄՏՍ խմբի զուտ շահույթը 2017 երրորդ եռամսյակում 43%-ով աճել է՝ հասնելով  18 մլրդ. ռուբլու:

Նույն շարքից