Քաղաքականություն 

Ես արդեն պատրաստ եմ նախագահի հետ հանդիպմանը. Արմեն Սարգսյան

analitik.am

«Ես արդեն պատրաստ եմ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը»,-Շանթ Հ/ը հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նախագահի կողմից թեկնածու դառնալու առաջարկը ստանալուց հետո ժամանակ էր խնդրել մինչև մյուս հանդիպումն իր որոշումը կայացնելու համար:

Արմեն Սարգսյանը նշել է, որ հստակ պատկերացում ունի Սահմանադրությամբ սահմանված նախագահի պարտավորությունների և այն խնդրին ու լուծումների շրջանակի մասին, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ մտածում է, ցավում է և ուզում է, որ մեր հայրենիքը տանել առաջ՝ դարձնել ավելի ժողովրդավար, ավելի հզոր, ավելի ամուրը և իր հաղթական ավարտին բերել Արցածի հիմնահարցը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք էր նախաձեռնել Հայաստանում, Արցախում և հայկական պետություններից դուրս: Նա հանդիպել է քաղաքական ուժերի, հասարակության ներկայացուցիչների հետ, ինչն անհրաժեշտ էր համարում որոշում կայացնելու համար:

 

Նույն շարքից