Հասարակություն Տնտեսություն 

«Գազպրոմ»-ը և բենզինի գնի աճը. «Գազպրոմ»-ին նախազգուշացրել են

analitik.am

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նախազգուշացում է ուղարկել  «Գազպրոմ»-ին: Մոնոթորինգի համաձայն, «Գազպրոմ»-ն այս տարի հունվարին ՌԴ ներքին շուկայում  կրճատել է բենզինի  իրացումը և զգալիորեն բարձրացրել արտահանման ծավալները՝ 2017-ի համեմատ:

«Գազպրոմ» խմբի մի քանի ընկերություններում հայտնաբերվել են հակամենաշնորհային օրենսդրության խախտումներ:

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունից Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ խնդիրը  «Գազպրոմ»-ի ընկերությունների միջև կատարվող առևտրաշրջանառության մեջ է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Գազպրոմ»-ը հունվարի սկզբից մինչև հիմա կրճատել է բենզինի վաճառքի ծավալները ՌԴ ներքին շուկայում  և խախտվել են վաճառքի հավասարակշռվածության և պարբերականության պահանջները:  Մյուս խախտումը վերաբերում է բենզինի արտահանմանը: Ըստ Մախոնինի, ստացվում է, որ «Գազպրոմ»-ն օգտվում է իրավիճակից՝ բարձր գնով արտահանում է բենզին և ավելի էժան գնով այն ձեռք բերում ներքին շուկայից: Սա բնութագրվում է՝ որպես շուկայում դիսկրիմինացիոն պահվածք:

ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Անատոլի Գալամոլզինն էլ ասել է, որ նման գործողությունները կարող են խախտել նավթամթերքի շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռվածությունը, ինչից էլ կախված է բենզինի գինը: Ըստ նրա, ակնկալվում է, որ «Գազպրոմ»-ին պատկանող ընկերությունները կկարգավորեն իրավիճակը, այլապես դրանց նկատմամբ կարող են գործեր հարուցվել՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար և պատժամիջոցներ կիրառվել:

Նույն շարքից