Հայաստան Քաղաքականություն 

Արտաշատը կորցնելուց հետո «տանը մնացած» Հովիկ Աբրահամյանը կորցնում են նաև Արարատը. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատի մարզում «լուսաբացները խաղաղ չեն», որովհետև «տանը մնացած» Հովիկ Աբրահամյանի և ԱԺ «տարված» Ալիկ Սարգսյանի ամբիցիաները «կրակում» են բոլոր ուղղություններով. Հովիկ Արգամիչը «ցույցերի» է գնում Գրիշա Վիրաբյանի «պատկերով», որպեսզի վերջապես «իշխանափոխություն» անի, իսկ Ալիկ Սերգեյիչը պատրաստվում է մարզպետ «դառնալ»:

Նրանց երկուսին էլ անողոքաբար խանգարում են Արամայիս և Արայիկ Գրիգորյանները, որոնք ամենաշատ ձայներն են ապահովել ՀՀԿ-ի համար, այդ թվում` Ալիկ Սերգեյիչի, մարզում ունեն հարգանք, հեռու են քաղաքական ինտրիգներից:

Ի դեպ. պայքարն առավել անողոք է դարձել վերջին շրջանում, որովհետև Արտաշատը կորցնելուց հետո Աբրահամյանները կորցնում են նաև Արարատը, որտեղ հայտնի ցեմենտի գործարանն է, ու «նայողն» էլ Արտաշատի երբեմնի քաղաքապետ Արգամ Հովիկիչն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից