Հասարակություն 

Նոր տեսանյութ, թե ինչպես են ձերբակալել Սաակաշվիլիին` քաշելով վերջինիս մազերից

analitik.am

Ուկրաինայում փետրվարի 12-ին ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ձերբակալել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեկ տասնյակից ավել զինվորական հագուստով մարդիկ ներխուժում ռեստորան, որտեղ գտնվել է նախկին նախագահը և ձերբակալում վերջինիս:

Նշենք, որ ձերբակալությունից հետո Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, սակայն, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հնարավոր է, նա այնտեղ շատ չմնա, քանի որ վրացական իշխանությունները մտադիր են դիմել Վարշավային՝ պահանջելով իրենց արտահանձնել երկրի նախկին նախագահին, ով հայրենիքում կկանգնի դատարանի առաջ:

 

Նույն շարքից