Հասարակություն 

Հրդեհ՝ օդանավակայանում. Ինքնաթիռում 144 մարդ է եղել

analitik.am

Լոս Անջելեսի Ջոն Ուեյնի անունը կրող օդանավակայանում  Southwest Airlines ավիաընկերության օդանավում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը, մի քանի ուղևոր է տուժել, սակայն նրանց հոսպիատալացնելու կարիք չի եղել:

Միջադեպի պահին օդանավում եղել է 139 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Մարդկանց տարհանել են, հրդեհն էլ մեկուսացրել:

Հավելենք, որ օդանավն ուղևորվում էր  Սան Խոսե: Օդանավակայանն այս պահին  աշխատում է նորմալ ռեժիմով:

 

Նույն շարքից