Երևանի ավագանու նիստը, որն ընդհատվել էր ծեծկռտուքի պատճառով, վերսկսվել է: Նիստը շարունակվում է շտապօգնության աշխատակիցների և ոստիկանների վերահսկողության պայմաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի ժամանակ ծեծկռտուք էր սկսվել Երկիր Ծիրանի և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները կոյուղաջրով լի բանկաներով մոտեցան Տարոն Մարգարյանին:
Դրանից հետո սկսվել էր հրմշտոց, որը վերածվել էր ծեծկռտուքի: