Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Գոռ Վարդանյանն իր ամբողջ հնարավորություններն իմ վրա էր կիրառում. Մարինա Խաչատրյանը՝ ծեծկռտուքի մասին /տեսանյութ/

analitik.am

Գոռ Վարդանյանն իր ամբողջ հնարավորություններն իմ վրա էր կիրառում: Նա Տարոն Մարգարյանի թիկնապահն է: Այս մասին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հայտարարեց ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Ավելի ուշ Գոռ Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն ուժ չի կիրառել, ուղղակի Երկիր Ծիրանիի անդամին դուրս է բերել նիստերի դահլիճից:

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը ծեծկռտուքի ժամանակ մի քանի հարված է ստացել ՀՀԿ խմբակցության անդամների կողմից:

Հավելենք, որ հենց Մարինա Խաչատրյանն էր բանկաներով մոտեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչից հետո էլ սկսվել էր ծեծկռտուքը:

Տեսանյութը՝ 1in.am

Նույն շարքից