Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության հետ

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ  դեսպան Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու կուսակցության տեսլականը:

Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles