Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է կարևոր դերակատարում ունենա ՀԱՊԿ անդամների բանակի արդիականացման գործում. Լուկաշենկոն քննադատել է Մոսկվային

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է համատեղ ուժերով արդիականացնեն իրենց բանակները:

«Մենք ՀԱՊԿ-ում շատ անլուրջ ենք վերաբերում այն իրավիճակին, որը ստեղծվում է: Ռուսաստանն իր համար արդիականացնում է իր բանակը, իսկ մենք դաշինքի մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականացնել մեր բանակները և այլն: Ամեն մեկն իր համար է գործում՝ առանձին-առանձին»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքերով, սրա փոխարեն Ռուսաստանը կարող էր կարևոր դերակատարում ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերն արդիականացնելու գործում:

Բելոռուսի նախագահը պնդել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է լրջորեն մտածեն, որոշում կայացնեն զինված ուժերն արդիականացնելու մասով և դա անեն համատեղ ուժերով:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելոռուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր