Հայաստան Քաղաքականություն 

Քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է, մարդիկ ներխուժել են քաղաքապետարանի շենք

analitik.am

Մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել Երևանի քաղաքապետարան և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ կապված այսօր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:

Ակցիայի մասնակիցները դատապարտում են Երկիր Ծիրանի խմբակցության անդամների նկատմամբ կատարվածը: Նրանք իրենց հետ բերել են  «Բռնապետարան», «Բռնացողներն էլ են հանցագործ, արդարացնողն էլ» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիների միայն մի մասին է հաջողվել մուտք գործել շենք:

Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հեռացրել են քաղաքապետարանից:

Նույն շարքից