Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում թուրքական օպերացիան բացասական է ազդում ԻՊ-ի դեմ պայքարի վրա. ԱՄՆ պետքարտուղար

analitik.am

Սիրիական Աֆրինում թուրքական ռազմական օպերացիան բացասական է ազդում ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարի վրա: Այս մասին միջազգային կոալիցիայի արտաքին քաղաքականության մասով ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնը կոչ է արել կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Թուրքիան իրավունք ունի իր սահմաններին հակաահաբեկչական օպերացիա իրականացնել:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիա ներխուժեց հունվարի 20-ին: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Աֆրինից հետո շարժվելու են Մանբիջ և Իդլիբ:

Նշենք, որ նաև, որ փետրվարի 15-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Թուրքիա, որտեղ նա հնարավոր է պարզաբանումներ ներկայացնի՝ կապված Սիրիայում քրդական միավորումներին ֆինանսավորելու հետ:

Նույն շարքից