Հասարակություն 

Թրամփի փաստաբանը հաստատել է, որ 130 հազար դոլար է վճարել 18+ ֆիլմերի աստղին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը հաստատել է, որ անձնական միջոցներից 130 հազար դոլար է վճարել 18+ ֆիլմերի նախկին դերասանուհի Սթեֆանի Քլիֆֆորդին, ով հայտարարել էր ԱՄՆ նախագահի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին:

Միևնույն ժամանակ Քոենը նշել է, որ վճարը եղել է օրինական և կապ չի ունեցել Թրամփի նախընտրական արշավի հետ: Թե երբ է գումարը վճարվել, չի հայտնվել:

Հիշեցնենք՝ հունվարի կեսերին ամերիկյան ԶԼՄ-ները գրեցին, որ նախագահ Դոնալդ Թրամփը 2006 թվականին արտաամուսնական կապ է ունեցել վերոնշյալ դերասանուհու հետ: Իսկ արդեն հունվարի վերջին The Wall Street Journal-ը գրեց, որ Թրամփի փաստաբանը 130 հազար դոլար է վճարել Քլիֆֆորդին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles