Իրավական Հասարակություն 

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց, փաստաբանները գործադուլ են անում

analitik.am

Փաստաբանների գործադուլի պատճառով այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով գործադուլը դադարեցնելու մասին: Սակայն, ինչպես երևում է, փաստաբանները չեն պատրաստվում գնալ զիջումների: Գործադուլը պայմանավորված է դատավարական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում դատավորի հայեցողությամբ փաստաբանների համար կարող է 100 հազար դրամի տուգանք սահմանվել:

Դատական հաջորդ նիստերին հնարավոր է ներգրավվեն հանրային պաշտպաններ, ինչի մասին խոսեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հայտարարելով, որ փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից և այդպես երկար տևել չի կարող:

 

Նույն շարքից