Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կրկին մեղադրել է Ղրիմ ներխուժելու մեջ

ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմին և շարունակում է լավատես լինել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է և այն, ինչի իրենք անում են կշռադատված է:

Դաշինքի գլխավոր քարտուղարը կրկին մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Մոսկվան անօրինական կերպով ներխուժել է Ղրիմ և ապակայունացրել է Ուկրաինայում իրավիճակը:

Սրանով պայմանավորված, Ստոլտենբերգի խոսքերով, դաշինքը որոշել է մեծացնել Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայությունը՝ միևնույն ժամանակ ջանալով կարգավորել Մոսկվայի հետ հարաբերությունները

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նմանատիպ նյութեր