Հայաստան Քաղաքականություն 

Հարվածել եմ, որովհետև ձեռք է տվել կրծքերիս, եթե հնարավոր լիներ, ոտքով էլ կհարվածեի. ԵԾ անդամը՝ ավագանու ծեծկռտուքի մասին

analitik.am

Ազատության հետ զրույցի ժամանակ Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր նկատմամբ փետրվարի 13-ին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում սեռական ոտնձգություն է տեղի ունեցել:

Այն դիտարկմանը, թե ինքն է առաջինը հարվածել ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցչին, տիկին Խաչատրյանը պատասխանել է, որ վերջինս ձեռք է տվել իր կրծքերին և փորձել է հանել կոստյումը:

Խաչատրյանը հայտարարել է, որ որևէ մեկին թույլ չի տվել դիպչել իր կրծքերին, և եթե ծեծկռտուքի ժամանակ ֆիզիկապես հնարավոր լիներ, ավագանու ՀՀԿ-ական անդամը կզգար նաև իր ոտքի հարվածի ուժը:

Ինչ վերաբերում է վնասվածքներին, ԵԾ անդամը նշել է, որ գլխացավեր ունի, որոնք աստիճանաբար ուժեղանում են, տուժել է նաև ձեռքը, ինչը լուրջ վնասվածք է վիրաբույժի համար:

Զարուհի Փոստանջյանն իր հերթին հայտարարել է, որ դիմելու են բոլոր ատյաններին, այդ թվում նաև Հայաստանից դուրս, որպեսզի կատարվածի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Հիշեցնենք, որ ԵԾ-ն նաև հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:

 

Նույն շարքից