Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանիի նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

analitik.am

Ցանկացած բռնություն անընդունլի է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանիում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին:

Սարգսյանը նշեց, որ փետրվարի 13-ին եղել է Գյումրիում և դեպքի մանրամասներին տեղյակ չէ. «Իրավիճակին ծանոթ չեմ, որովհետև երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում: Երբ տեղեկանամ, կկարողանամ մեկնաբանել: Ցակացած բռնություն ինձ համար ընդունելի չէ: Ես էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման և մարդկային հարաբերությունների ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք տեղի ունեցավ ՀՀԿ և Երկիր Ծիրանի խմբակցությունների անդամների միջև: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ԵԾ անդամները փորձեցին կոյուղաջրով լի տարաներով մոտենալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպմանը, ապա Սարգսյանն ասաց, որ այն տեղի է ունենալու առաջիկա օրերին, իսկ մինչ այդ նա շարունակելու է հանդիպել տարբեր ուժերի հետ:

Նույն շարքից