Հասարակություն 

Apple-ը ցանկանում է ոչնչացնել թղթադրամները

analitik.am

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ շատ շուտով մարդիկ հրաժարվելու են թղթադրամներից: Նա նշել է, որ ցանկանում է իր աչքերով տեսել այդ ամենը, հայտնում է Cult of Mac-ը:

Կուկը նշել է, որ վերջին շրջանում թղթադրամների գործածությունն ավելի ու ավելի է կրճատվում, իսկ դրանց մահն արդեն սարերի ետևում չէ:

Հավելենք, որ ամերիկյան հսկան ունի Apple Pay հավելվածը, որը գործում է 2014 թվականից: Այն դրամական փոխանցումների համար է և միջոց, որով Apple-ը ոչնչացնում է թղթադրամները:

Նույն շարքից