Սպորտ 

Որդուս համար բարդ կլինի մերժել «Բարսելոնային». Կլյուվերտ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը նշել է, որ իր որդու՝ Ջասթին Կլյուվերտի համար բարդ կլինի մերժել կատալոնական գրանդին, եթե տեղափոխության առաջարկ լինի, սակայն կան նաև այլ ակումբներ:

«Ջասթինը լավ առաջ է գնում: Հույս ունեմ, որ նա կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ և դա կանի սառը գլխով: Ես հպարտանում եմ նրանով:

Ինչ վերաբերում է այլ ակումբ տեղափոխվելուն, ապա նա դեռ մի քանի տարի պետք է հանդես գա «Այաքսում», որպեսզի կայանա հոգեբես և ֆիզիկապես: Բայց որոշումները նա է կայացնում, իսկ դա պետք է անել սրտով՝ բայց նաև հասկանալով, թե որտեղ ավելի լավ կլինի:

Ջասթինն ընդամենը 18 տարեկան է: Նրան բարդ կլինի մերժել «Բարսելոնային», սակայն այլ ակումբներ էլ կան, բայց նա էլ է հասկանում, թե որ ակումբն է ամենաշատը համապատասխանում իրեն»,-ասել է լեգենդար հոլանդացին:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles