Հասարակություն 

Զավեշտալի գողության փորձ՝ խանութում. Հանցագործներից մեկը աղյուսով հարվածել է մյուսի գլխին /տեսանյութ/

analitik.am

Չինաստանում ոստիկանությունը մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է Շանհայում խանութներից մեկում գողության անհաջող փորձը: Տարածված կադրերում երևում է, թե ինչպես  գողերից մեկը փորձում աղյուսով կոտրել խանութի ապակին, սակայն ինչ-որ պահի ինչ-որ բան ընթանում է այլ կերպ և վերջինս աղյուսով հարվածում է ընկերոջ գլխին:

Հարվածողի նշանառությունը հակառակ համեմատական է եղել հարվածի ուժին, ինչով պայմանավորված էլ հարված ստացողը նոկաուտի է ենթարկվել:

Ամեն դեպքում հանցագործներին հաջողվել է լքել դեպքի վայրը, նրանց ինքնությունը հայտնի չէ:

 

Նույն շարքից