Բարի օր Քաղաքականություն 

Իսրայելի քնեսեթը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Jerusalem Post

analitik.am

Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, Իսրայելի քնեսեթը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը ներկայացրել էր Եշ Աթիդ կուսակցության առաջնորդը Յաիրոմ Լապիդը:

Բանձևին կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 41:

Լապիդը հայտարարել է, որ որևէ պատճառ չկա Հոլոքոստ ապրած ժողովրդի խորհրդարանի համար Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ճանապարհին:

Իր հերթին Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելն հայտարարել է, որ կառույցը պաշտոնապես չի զբաղվելու այդ հարցով՝ հաշվի առնելով բարդ դիվանագիտական հետևանքները և դրա քաղաքական բնույթը: Նա նաև հայտարարել է, որ Թել Ավիվը Երևանին տեղյակ է պահել, որ Իսրայելը պաշտոնական դիրքորոշում չի ունենալու այս հարցում:

Հավելենք, որ արդեն 5-րդ անգամ էր նման բանաձև ներկայացվում Իսրայելի քնեսեթում, սակայն բոլորն էլ մերժվել են:

 

Նույն շարքից