Իրավական Հասարակություն 

Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է, սակայն բժիշկները պնդում են, որ պետք չէ նրան հավատալ

analitik.am

77 մարդու կյանք խլած և երկու ահաբեկչությունների հեղինակ նորվեգացի Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է կատարած քայլի համար, գրում է Verdens Gang-ը:

Բրեյվիկը նամակ է գրել բանտի ղեկավարությանը և հայտնել, որ հրաժարվել է ազգայնական գաղափարներից և ամեն ինչ կաներ, որպեսզի 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը չլինեին:

Դատաբժիշկները, սակայն, վստահ են, որ պետք չէ հավատալ ահաբեկչի խոսքերին, քանի որ վերջինս այդ կերպ ուղղակի ցանկանում է մեղմացնել պատիժը:

Տարիներ առաջ իր  դատավարության ժամանակ նորվեգացին հայտարարել էր, որ կցանկանար ավելի շատ մարդ սպաներ, իսկ անցած տարի հունվարին նշել, որ բանտի կյանքն իրեն ավելի ծայրահեղական է դարձրել:

Նույն շարքից