Միջազգային Քաղաքականություն 

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

analitik.am

Ինչպես հայտնում է Nl times-ը, երեկ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին:

Բանաձևերից առաջինով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա դրանով որոշում է կայացվել, որի համաձայն, Նիդեռլանդների պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Հայաստանում:

Նշենք նաև, որ բանաձևերը ներկայացրել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը:

Նույն շարքից