Սպորտ 

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականը զբաղեցրեց

analitik.am

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձեւում:

Միքայելյանը գրանցեց 39:01.4 արդյունքը եւ զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9)

Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:

Նույն շարքից