Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Փայտի և ֆոսֆորի համադրությամբ զարդերի առանձնահատկությունները

analitik.am

Այժմյան իրականության մեջ , զարդերն գնալով ավելի կիրառելի են դառնում և որոշ հաստատություններում տարբեր տեսակի զարդերի ընտրանին ստեղծված է նորաոճ տեսք ունենալու համար ։ Իհարկե , սա շատ հաճելի փաստ է , որովհետև զարդերն  ձևավորում են ճաշակ և նախընտրություն : Հենց այս մասին Analitik.am - ի հետ զրույցում փայտագործ-դիզայներ՝ Գեորգի Դանիելյանը պատմեց զարդերի , դրանց պատրաստման  և  մի շարք այլ զբաղմունքների  մասին ։

Ի՞նչ կպատմեք  ձեր պատրաստած յուրօրինակ  զարդերի մասին  , որտե՞ղից առաջացավ միտքը և ի՞նչ տեսակի նյութեր եք օգտագործում զարդերի պատրաստման համար ։

Պատրաստված զարդերն առաջին հերթին շատ տարբեր են իրարից ։ Տարբեր լինելու պատճառը  փայտի առանձնահատուկ  կտորներն են , որոնք ճաքերի շնորհիվ հեշտ կոտրվում են ու առաջացնում  նախշեր  , այդ կտորների բնական կոտրվածքը   նույն նախշերով բնության մեջ երկրորդ անգամ չի հանդիպի ։ Հիշում եմ ՝ առաջին անգամ  այս ոճի զարդեր տեսել եմ սոցցանցերում , միանգամից աչքի ընկան ու գրավեցին ։ Այդտեղից էլ առաջացավ այս յուրօրինակ զարդերը  պատրաստելու միտքը, իսկ նյութերը , որոնցով պատրաստում եմ ՝տարատեսակ են , դրանցից մեկը   խեժն է , կարելի է ասել հիմնական նյութը ,  իսկ մնացածը տալիս է բնությունը մասնավորապես ՝փայտ , տերևներ և տարբեր տեսակի բույսեր ։

Գեորգի ի՞նչ պայմանով եք ընդունում պատվերներն և եթե անգամ պատվերն լինի ինչ որ զարդի  կրկնօրինակում , համաձայնվում եք թե՞ ոչ ։

Կրկնօրինակել բոլոր զարդերն , այդ թվում առանձին որևէ տեսակ , գործնականորեն գրեթե  անհնար է , նույնիսկ եթե շատ ուզեմ , չեմ կարող  ։ Ինձ ավելի հաճելի է նոր զարդեր ստեղծելը , չկրկնել նույն աշխատանքը մի քանի անգամ ,  անկեղծ ասած ,  նույն զարդի պատրաստումը ձանձրալի է , որովհետև ամեն զարդին կառուցվածքային նոր փոփոխություն տալու փորձերս կնքվում են մեծ հաջողությամբ ։

Զարդերի արտադրությունը որոշակի ազդեցություն ունի շրջակա միջավայրի ճաշակի և նախընտրելիության վրա ։ Ի՞նչ ճաշակ են թելադրում ձեր զարդերն և ո՞ր տեսակի զարդերն են հաճախ պատվիրում ։

Որպեսզի այս զարդերը մարդկանց ինչ-որ չափով ուրախ տրամադրություն  հաղորդեն , դրանք պատրաստում եմ վառ գույների մեջ , ինչպես նաև ֆոսֆորով , որոնք լուսավորվում են մթության մեջ և ուրախացնում կրողին ։ Ուզում եմ նաև ասել , որ այսպիսի զարդերն անմիջական կապ են ստեղծում մարդու և բնության միջև , անտառային շունչ են հաղորդում զարդին և այն կրողին ։

Բացի զարդեր պատրաստելուց ,  ուրիշ ի՞նչ զբաղմունքներ ունեք , պատմեք այդ մասին , ո՞րն է ավելի հոգեհարազատ և  ո՞ր բնագավառում ավելի շատ  կուզենայիք աշխատել ։

Զարդեր պատրաստելուց բացի , բոլոր զբաղմունքներս կապված են արվեստի հետ , մասնավորապես երաժշտության  ։ Ոչ պրոֆեսիոնալ  միայն  կիթառ եմ նվագում , սակայն շուտով կփորձեմ ավելացնել շատ ուրիշ գործիքներ  ։ Իսկ մասնագիտությամբ դիզայներ նախագծող եմ , այնուամենայնիվ, կցանկանայի աշխատել այն ոլորտում , որը սերտ կապ ունի արվեստի որևէ ճյուղի հետ ։ Կարող եմ նաև ավելացնել , որ պատվերներ ընդունում եմ ոչ միայն զարդերի այլ նաև իրերի , օրինակ ՝ փայտյա տուփեր , բաժակի տակդիրներ , բայց բոլորը նույն ոճի ։

Հայտնի է , որ յուրաքանչյուր ձեռքի աշխատանք խլում է բավականին երկար ժամանակ և հաճախ մեկ նմուշի պատրաստման համար անհրաժեշտ են օրեր և նույնիսկ շաբաթներ ։ Ձեր պարագայում , մեկ զարդի պատրաստումը  որքա՞ն ժամանակ է խլում ։

Այո, իրոք ժամանակատար է , այն բաղկացած է երկու փուլից , առաջին փուլը , երբ խեժը և մյուս նյութը , օրինակ ՝փայտը , պետք է միացնել իրար և հաշվի առնելով , որ խեժը հեղուկ վիճակից պետք է պնդանա , անհրաժեշտ է սպասել  24 ժամ  ։ Առաջին փուլը շատ ժամանակատար է , իսկ երկրորդը՝ արդեն մշակման փուլն է ։

Գեորգի , զարգացման ո՞ր փուլում են  գտնվում այժմյան ձեր աշխատանքները  և ի՞նչ կասեք փորձի ընդլայնման կամ մեկ այլ ոլորտում համագործության վերաբերյալ և նաև ի՞նչ կտա ձեզ այդ բնագավառում զարգանալը ։

Ոչ միայն իմ , այլ նաև շատերի կարծիքով , յուրաքանչյուր աշխատանք զարգացման ու աճի տեղ ունի և չի կարելի միանշանակ ասել , որ փուլում է գտնվում տվյալ աշխատանքը , հատկապես , երբ խոսվում է սեփական աշխատանքների մասին  ։ Ամեն անգամ մի նմուշ ստեղծելուց  զգալիորեն աճում է ոգևորությունն ու ավելի շատ զարգացնում նոր զարդեր ստեղծելու մտահաղացումը ։ Ինչ վերաբերում է համագործակցությանը , տեղեկացնեմ ,  որ եղել է նման առաջարկ , այնուհետև համագործակցության փորձ ,  սակայն ինչ- ինչ պատճառներ , որոնք այս պահին չարժե նշել , բերեցին մի հստակ մտքի ․ «Պետք է աշխատել միայնակ» ։

Ցանկացած գլուխգործոց ստեղծվում է ինչ-որ երևույթից ոգեշնչված լինելու արդյունքում ։  Ի՞նչն է ոգեշնչում ձեզ ։

Ճիշտն ասած , երբ որոշում եմ պատրաստել նոր զարդ , միայն առաջին փուլից հետո է որոշակիորեն պարզ դառնում զարդի տեսքը , իսկ ընդհանուր տեսքը հայտնի է դառնում միմիայն  վերջնական մշակումից հետո  և հենց այս ամբողջ գործընթացն է ոգեշնչում և ոգևորում  ինձ , կարելի է ասել, ուրիշ ոգեշնչման աղբյուր չունեմ ։ Զարդն ինքն է թելադրում այն ոգևորությունն ու հիացմունքը , որը  պետք է ստեղծման և արդյունքի համար ։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից