Տնտեսություն Ֆեյսբուք 

Ուկրաինական միջազգային ավիաընկերություններն էականորեն էժանացրել են դեպի Հայաստանի և հակառակ ուղղությամբ ավիատոմսերը

analitik.am

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թանկագին ընկերներ, շատ լավ նորություն կա: Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության ենք եկել Հայաստան մեկնելիս և Հայաստանից մեկնելիս ավիաընկերության ծառայություններից օգտվողների համար գների էական նվազեցման հարցում: Ընդ որում, գները նվազելեն բոլոր ուղղությունների համար:

Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայնել Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների ղեկավարությանը, հանձինս նախագահ Յուրի Վլադիմիրի Միրոշնիկովին, փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյին և առևտրի հարցերով տնօրեն Անտոն Մատտիսին:

Այսօր հարցը որոշված է, մնացած մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ:

Լուսանկարում Անդրանիկ Մանուկյանն ու Անտոն Մատտիսն են:

 

Նույն շարքից