Հայաստան Քաղաքականություն 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը մեկնարկեց

analitik.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը մեկնարկեց: Համագումարին ներկա հյուրերի թվում, բացի կուսակցության գործընկեր երկու քաղաքական ուժերից՝ «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, այլ ներքաղաքական ուժեր չեն մասնակցում:

Համագումարի հյուրերի թվում է նաև Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն:

ԼՀ կուսակցության համագումարին ներկա են  «Ելք» խմբակցության պատգամավոր ինչպես նաև ավագանու անդամներ։

Ըստ կուսակցության կանոնադրության փոփոխությունների,  համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։

Նույն շարքից