Հասարակություն Սպորտ 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր կիսապաշտպան է փնտրում

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաները» պարտավոր են նոր կիսապաշտպան գնել:

Մոուրինիոն  ցանկանում է փնտրել Մայքլ Կարիկի փոխարինողին:

«Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր, քանի որ կորցնում ենք Մայքլ Կարիկին: Դուք կարող եք ինձ մեղադրել, սակայն չեք կարող ասել, որ ես ստում եմ:

Երբ ես ինչ-որ բան եմ ուզում ասել, երբեք չեմ անի այնպես, որ դուք այլ բան հասկանաք: Այդ իսկ պատճառով ես ասացի, որ մեզ ոչ թե հարձակվող  վինգեր է պետք, այլ կիսապաշտպան»,- նշված է  «Sky Sports»-ի հրապարակման մեջ Մոուրինիոյի խոսքը:

Նույն շարքից