Հասարակություն Ռազմական 

Քեմբրիջի շրջանավարտը կոչ է անում իր 25 ամյակին նվեր գնելու փոխարեն գումար փոխանցել Հայկական Բանակին  

analitik.am

Քեմբրիջի շրջանավարտ Վահրամ Ավագյանն իր ՖԲ էջում տեղեկացրել  է իր ընկերներին, որ իր ծննդյան 25 ամյակը նշելու փոխարեն գումարը կփոխանցի Հայկական Բանակին՝ Ազգ-Բանակ ծրագրի շրջանակներում:   Նա նաև հորդորել է իր ընկերներին, ովքեր ցանկանում են իրեն նվեր գնել, նվերի փոխարեն գումարը փոխանցել  Հայկական Բանակին: Ստորև ներկայացնում ենք Վահրամ Ավագյանի ՖԲ գրառումը.

«Սիրելի Ընկերներ,

Վաղը ծննդյանս 25 ամայկն է: Ծնունդս նշելու փոխարեն որոշել եմ ամբողջ գումարը օգտագործել ավելի կարևոր ու առաջնային նպատակի իրագործման համար:

Երբևիցե մտածել եք, որ սահմանը պահող զինվորի շնորհիվա, որ կարողանում ենք ծնունդ, կնունք, հարսանիք նշել ու ուրախանալ առանց մտածելու, որ հեսա թշնամին դուռը կթակի ......
Իսկ էտ նույն սահման պահող զինվորը նույնիսկ լվացքի մեքենա չունի, որ ձմեռվա ցրտին ձեռները չցրտահարվի շորերն ու ներքնաշորերը լվացնելուց:

Մի խոսքով. Գումարը կօգտագործվի Եղնիկների ու Մռավի գումարտակների համար լվացքի մեքենա գնելու նպատակով` միանալով ու շարունակելով Artur Danielian -ի սկսած «վարակիչ» գաղափարը, ինչի համար նրան շնորհակալ եմ ու կարծում եմ բոլորս պետքա լինենք:

Իմիջայլոց` ում մտքով անցելա վաղը ինձ նվեր տալ, գումարը տվեք: Ում մտքով էլ, որ չի անցել` թող անցնի: Համ ինձ նվեր կանեք համ էլ Երկրին ու զինվորին:

Համաձայնվեք, որ բոլորիս պարտքնա «երբեմն առ երբեմն» հիշել էն զինվորի մասին, որ իմ և ձեր անվտանգություննա ապահովում օր ու գիշեր:

Հ.գ. Հատուկ նրանց համար, ովքեր մտածեցին, թե արարքս հրապարակելու իմաստը որնա:
Զուտ մեկը ` որ դուք էլ անեք.....

Հասկացեք, որ եթե չզոհաբերենք մեր կարճատև հաճույքները հանուն հզոր պետության, ուրեմն մենք արժանի չենք ոչ հաճույքների ու ոչ էլ հզոր պետության»:

 

Նույն շարքից