Հասարակություն 

ԻՊ-ը ստանձնել է Կիզլյարի սպանդի պատասխանատվությունը. Զոհերի թվում Մելկոմովա ազգանունով կին կա

analitik.am

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է դաղստանյան Կիզլյարում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:

Փետրվարի 18-ին տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 5 մարդ: Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հրապարակել են զոհերի անունները՝ Նադեժդա Թերլիյան, Իրինա Մելկոմովա, Լյուդմիլա Շչերբակովա, Վերա Մորգունովա ու Լյուդմիլա Լեուդկինա:

Վիրավորների թիվը հասնում է 4-ի:

Հանցագործը 22 ամյա երիտասարդ է՝ տեղի բնակիչ: Վերջինիս տանը տեսանյութ է հայտնաբերվել, որը պատրաստված է ԻՊ-ի դրոշի ֆոնի վրա:

Հավելենք, որ հանցագործը լիկվիդացվել է: Իրավապահները ձերբակալել են մի կնոջ, ով համարվում է մարդասպանի հանցակիցը:

Նույն շարքից