Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

ԱՄՆ-ը քննարկում է ռուսաստանցիների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկում նոր անուններ ավելացնելու հնարավորությունը: Այս մասին CBS News-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Թիլերսոնը պտասխանել է նաև հարցին, որը վերաբերում է ՌԴ նախագահի հետ իր հարաբերություններին: Նա մասնավորապես նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթ է արդեն 18 տարի (խոսքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Թիլերսոնը ղեկավարել է Exxon Mobil ընկերությունը), սակայն իրավիճակը սկզբունքորեն փոխվել է այն բանից հետո, երբ ինքը դարձել է ԱՄՆ պետքարտուղար:

Թիլերսոնի խոսքերով, պետքրտուղար ընտրվելուց հետո նա Պուտինին ասել է, որ այսուհետ ներկայացնում է ամերիկյան ժողովրդին, և Պուտինը հասկացել է դա:

 

Նույն շարքից