Հասարակություն 

Բիլ Գեյթսն ուզում է ավելի շատ հարկեր վճարել

analitik.am

Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ-ի մյուս մեծահարուստները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, քան դա անում են հիմա:

Միլիարդատերը նշել է, որ ինքը բոլորից շատ է հարկեր վճարել՝ 10 միլիան դոլար, սակայն կառավարությունն իր նման մարդկանցից պետք է ավելի շատ գումար պահանջի:

Microsoft-ի հիմնադիրը գոհ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային քաղաքականությունից, որը, Գեյթսի խոսքերով, թեթևացնելու է մեծահարուստների կյանքը և որևէ դրական տեղաշարժ չի գրանցելու միջին խավի համար:

Հավելենք, որ երկար տարիներ աշխարհի ամենահարուստ մարդը (այժ աշխարհի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է) համարվող Բիլ Գեյթսի կարողությունը 90 միլիարդ դոլար է:

Նույն շարքից