Հասարակություն 

Միջուկային ճամպրուկի համար միջադեպ՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների և չինացիների մասնակցությամբ

analitik.am

2017 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների և չինացի անվտանգության աշխատակիցների միջև: Այս մասին հայտնում է Axios-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ԱՄՆ նախագահին ուղեկցող սպան, ում մոտ եղել է միջուկային ճամպրուկը, փորձել է վերջինիս հետ միասին մուտք գործել բանակցությունների զալ: Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել ամերիկացուն դա անել, սկսվել է քաշքշուկ, ինչի արդյունքում միջուկային ճամպրուկը հայտնվել է չինացու մոտ: Գործին ստիպված են եղել միջամտել ԱՄՆ գաղտնի ծառայությությունների աշխատակիցները, ովքեր չինացի անվտանգության աշխատակցին գետնին են գցել և վերցրել ճամպրուկը:

Մինչ այս պահն ինֆորմացիան գաղտնի էր պահվում:

Նույն շարքից