Գիտություն 

Մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Նինա Հարությունյանը

analitik.am

Փետրվարի 17-ին կյանքի 95-րդ տարում մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԳԱ-ի Լեզվաբանության ինստիտուտի գլխավոր գիտական աշխատակից Նինա Հարությունյանը: Այս մասին հայտնում է ինստիտուտի կայքը:

Նինա Հարությունյանը ծնվել է 1923 թվականի ապրիլի 30-ին: 1945 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1990 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նա դասախոսություններով է հնդես եկել Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Չինաստանի և այլ երկրների առաջադեմ գիտական կենտրոններում:

 

Նույն շարքից