Հասարակություն 

Ամուսնալուծվել է, քանի որ ամուսինը հրաժարվել է իր համար շաուրմա գնել

analitik.am

Եգիպտուհին որոշել է ամուսնալուծվել այն բանից հետո, երբ ամուսինը չի ցանկացել շաուրմա գնել իր համար, հայտնում է Khaleej Times-ը:

Կինը բացատրել է, որ ամուսնությունից առաջ լավ չի ճանաչել իր կողակցին և, իր խոսքերով, տեղյակ չի եղել վերջինիս ժլատ լինելու մասին:

Եգիպտուհին պատմել է, որ ամուսնությունից  միայն 40 օր հետո է իրեն հաջողվել ամուսնուն համոզել զբոսնելու գնալ, իսկ մինչ այդ համոզելու փորձերն արդյունք չեն տվել, քանի որ ամուսնու կարծիքով դա ավելորդ ծախսեր է պահանջել:

Առաջին իսկ զբոսանքի ժամանակ կինը շաուրմա է ուզել ամուսնուց, սակայն վերջինս հրաժարվել է գնել ուտելիքը՝ նշելով, որ արդեն հյութ է գնել:

Դա եղել է վերջին կաթիլ, կինը որոշել է հեռանալ:

Նույն շարքից