Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ կողմերը կարևորել են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորումը: Ալիևը նաև հայկական կողմին մեղադրել է ոչ կառուցողական դիրքորոշման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Ալիևը հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական և քաղաքական թիրախը Երևանը գրավելն է: Դրան Հայաստանն ամենաբարձր մակարդակով պատասխանեց երկու օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովում: