Հասարակություն 

Կրասնոդարում ձերբակալվել են հայազգի օրենքով գողեր Չինկան և Արա Արմավիրսկին

analitik.am

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունները Կուբանում ձերբակալել են 39-ամյա օրենքով գող Թիմուր Կամբային, ով հայտնի է Գուլի անունով: Ինչպես հայտնում է «Прайм Крайм»-ը, օրենքով գողին ձերբակալել են 15 օրով: Ժամկետը լրանալուց հետո նրան մեղադրանք կառաջադրվի:

Պարբերականի տեղեկություններով, Կրասնոդարի երկրամասը Մոսկվայի հետ միասին այն երկու երկրամասերից է, որտեղ օրենքով գողերի դեմ պայքարում են ոչ միայն ոստիկանները, այլ նաև ԱԴԾ աշխատակիցները: Այս պայքարի շրջանակներում արդեն ձերբակալվել էին երեք օրենքով գող՝ 53-ամյա Գեորգի Մանուկյանը (Չինկա), 44-ամյա Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի) և 67-ամյա Վլադիմիր Վոլկոը (Վոլչոկ):

Նրանց մեղադրանք է առաջադրվել շորթման, խարդախության և այլ հոդվածներով:

 

 

 

Նույն շարքից