Հասարակություն 

Հոգևորականին բռնացրել են 18+ ֆիլմ դիտելու և թմրանյութ օգտագործելու պահին

analitik.am

Անգլիական եկեղեցու հոգևորականին նկարահանել  են 18+ ֆիլմ դիտելու ժամանակ և թմրանյութ օգտագործելու պահին: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Խոսքը վերաբերում է Ստենետ Քիրբիին: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Քիրբին, ով 2007 թվականին է հայտնվել եկեղեցում, ընկերոջ հետ թմրանյութ օգտագործում և ցանկություն հայտնում հրավիրել մարմնավաճառներին՝ նշելով, որ դա չի կարող անել, քանի որ գումարը վերջացել է :

Հատկանշական է նաև այն, որ այս ամենը տեղի է ունեցել հոգևորականի տանը, որն արժե ոչ ավել, ոչ պակաս՝ 500 հազար ֆունտ:

Եկեղեցու ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ տեսել են տեսանյութը և սկսել են ներքին քննություն:

 

Նույն շարքից