Թուրքիայի արտգործնխարար Մևլյութ Չավուշօղլուն Սիրիային պատերազմով է սպառնացել, եթե Դամասկոսը հանկարծ որոշի աջակցել Աֆրինի քրդերին: Թուրք նախարարի խոսքերն է մեջբերում NTV-ն:
«Մենք խնդիր չենք տեսնում, եթե սիրիական բանակը որոշի Աֆրինը մաքրել քրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG), սակայն եթե Դամակոսը որոշի օգնել նրանց, թուրք զինվորներին որևէ մեկը չի կարող կանգնեցնել: Սա վերաբերում է նաև Մանբիջին և Եփրատից արևելք ընկած տարածքներին», -ասել է Չավուշօղլուն:
Փետրվարի 18-ին Reuters-ը հայտնել էր, որ Դամասկոսը համաձայնության է հասել, և սիրիական կառավարական ուժերը շուտով մուտք են գործելու Աֆրին:
SANA-ն իր հերթին գրում է, որ առաջիկա ժամերի ընթացքում սիրիական բանակը մտնելու է Աֆրին՝ նպատակ ունենալով օգնել թուրքերի դեմ պայքարողներին և թույլ չտալ Անկարային օկուպացնել սիրիական տարածքները: