Հասարակություն 

ՎՏԲ բանկի վրա հարձակվել են երկուսով. Նոր մանրամասներ ժամեր առաջ կատարված հարձակումից

analitik.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող մասնաճյուղի վրա: Հարձակվողները, նախնական տվյալներով, երկուսն են եղել, ովքեր, բանկի աշխատակիցների խոսքերով, զենքի գործադրմամբ գումար են հափշտակել ու դիմել փախուստի: Հարձակման արդյունքում որևէ մեկը չի տուժել, նյութական վնասի չափն էլ ճշտվում է: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը:

Նախնական տեղեկություններով, հարձակվողները եղել են դեմքերը շարֆերով փակած, իսկ հափշտակած գումարի չափը հասնում է 8 միլիոնի:

Նույն շարքից