Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սիրիական Իդլիբին և Աֆրինին, նրանք հաստատել են պատրաստակամությունը՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ:
Ինչպես հայտնում է թուրքական կողմը, Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հայտնել Աֆրինում ընթացող օպերացիայի մասին, ապա կողմերը նաև խոսել են Իդլիբում դիտորդներ տեղակայելու թեմայով: