Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. Լարսը բաց է

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նույն շարքից