Միջազգային Քաղաքականություն 

Քրդերը հերքում են, իսկ Թուրքիան՝ կրկին սպառնում Սիրիային

analitik.am

Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայացուցիչները հերքել են այն տեղեկությունները, թե պայմանավորվածություն ունեն սիրիական կառավարական ուժերի հետ՝ կապված վերջիններիս Աֆրին մուտք գործելու հետ, այս մասին հայտնում է Ալ Ջազիրան:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել, որ սիրիական կառավարական ուժերը մուտք են գործելու Աֆրին, որպեսզի օգնեն թուրքերի դեմ պայքարող քրդերին:

Քրդերը, հերքելով այս ինֆորմացիան, մասնավորապես նշել են, որ նման բան չկա, կա միայն իրենց կոչը՝ միանալ իրենց սիրիական սահմանների պաշտպանության գործում:

Իր հերթին Թուրքիայի փոխարչապետ Բեքիր Բոզդաղը ևս հերքել է վերոնշյալ ինֆորմացիան, որը հաղորդել էր CANA գործակալությունը: Թուրքիայի փոխվարչապետը նաև նշել է, որ PYD/YPG-ին աջակցելու ցանկացած փորձ կործանիչ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի համար:

Բոզդաղը հավելել է, որ Աֆրինում թուրքական ռազմական օպերացիան շարունակվելու է

Նույն շարքից