Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է ղազախական նոր տառերը, որոնք ստեղծվել են լատինական տառերի հիմքի վրա: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին Նազարբաևը որոշում էր ստորագրել ղազախական տառերը փոխելու մասին, որը պետք է տեղի ունենար մինչև 2025 թվականը:
Այն ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ այս փոփոխությունը վատ չի անդրադառնալու ռուսախոս հանրության և այն հանրության իրավունքների վրա: