Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Հարությունյանը բացատրել է, թե ինչու է Արթուր Օսիկյանը հեռացվել պաշտոնից

analitik.am

Օսիկյանն իր գործունեության ընթացքում շատ աշխատանք է  կատարել, սակայն, ինչպես ցանկացած աշխատող մարդ, թերություններ է ունեցել: Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է պաշտոնից հեռացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը:

Հարությունյանը նշեց, որ անթերի աշխատողներ չկան, և երբեմն խնդիր ես դնում փոխել անձին, որովհետև ցանկանում ես այլ տեսանկյունից, նորովի մոտենալ հարցին:

Նախարարի խոսքերով, դա նորմալ է, և յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ ժամանակ անց հեռանա իր զբաղեցրած պաշտոնից և այլ գործով զբաղվի:

Արդարադատության նախարարը խոսեց նաև իր օրինակի մասին՝ նշելով, 1998-2006 թվականներին նախարար աշխատած տարիներին 2006-ին որոշեց, որ մեկ տարի անց պետք է հեռանա, որպեսզի նոր նախարարը կարողանա նորովի նայել աշխատանքին և շտկի իր թերությունները:

Հարությունյանը ընդգծեց, որ Օսիկյանը մեծ աշխատանք է կատարել, սակայն նրա հեռանալու ժամանակն էր:

Նույն շարքից