Սպորտ 

Ագուերոն հարվածել է երկրպագուին Սիթիի պարտությունից հետո

analitik.am

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի»  առաջատարներից Սերխիո Ագուերոն Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ուիգանի» դեմ հանդիպումից հետո հարվածել է խաղադաշտ դուրս եկած երկրպագուին:

Հարվածից հետո նա ցանկացել է շարունակել ծեծկռտուքը, սակայն վերջինիս ետ են պահել խաղընկերները և «Ուիգանի» ֆուտբոլիստները:

Այս միջադեպի պատճառով արգենտինացին կարող է որակազրկվել:

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է քաղաքայինների պարտությամբ՝ 0:1 հաշվով:

 

Նույն շարքից