Միջազգային Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բրյուսել

analitik.am

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Նույն շարքից